Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Մարկոն Կլեմենտեն Հայաստանից տղա երեխա է որդեգրել: Կլեմենտեն Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտել է 2007թ.: Նա Իտալիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 4 տարի:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Կլեմենտեն Իտալիա վերադառնալուն պես սկսել է եվրոպական երկրների համար բավական դժվարին որդեգրման գործընթացը: Երբ նա ստացել է այդ համաձայնությունը, եւ երեխա գտնելու խնդիրն է ծագել, Կլեմենտե ամուսինները որոշել են որդեգրել Հայաստանից: Այսօր նրանք գտնվում են Հայաստանում եւ զբոսնում իրենց մեկուկես տարեկան հայ որդու հետ:




























