«Սարդարապատ» շարժման առաջարկով է հանդես գալիս ուղղված բոլոր հայերին Հայաստանում եւ Սփյուռքում, այս տարվանից սկսած նշել Հայոց Ցեղասպանության տարելիցը համահայկական Լռության րոպեյով:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ կոչ է արվում մեկ րոպե լռություն պահպանել ապրիլի 24-ին ժամը 19:15 րոպեին, ինչը խորհրդանշելու է 1915 թվականը: «Կոչ ենք անում բոլոր հայերին ուղիղ ժամը 19:15 -ին մեկ րոպե կանգ առնել ու լռել այն վայրում ուր նրանք գտնվում են տվյալ պահին: Դարձնենք սա մեր համազգային համերաշխության եւ պայքարի նշան»,- ասված է հայտարարության մեջ: