Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մամոնտները անհետացել են սնունդի պակասի պատճառով: Խոտը, որով նրանք սնվել են, չի դիմացել ցրտերին, եւ դա արդյունքում հանգեցրել է նրան, որ հսկաները սատկել են, հաղորդում է Nature ամսագիրը:

Այդ խնդրով զբաղվել են ռուս գիտնականները: Հավերժական սառույցներից նրանք դուրս են բերել տարբեր խոտաբույսեր: Նմուշներն ուսումնասիրելով նրանք եկել են այն եզրակացության, որ ներկայիս Արկտիկայի տարածքում հիսուն հազար տարի առաջ բնակված խոշոր կաթնասունները սնվել են տարբեր խոտաբույսերով, որոնց մեջ շատ սպիակուց է եղել: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Մամոնտների անհետացման հետ մարդիկ կապ չունեն