Երկրի երեսից մոտ 10-11 հազար տարի առաջ անհետացած  բրդոտ մամոնտների լայնածավալ հետազոտումը բերել է եւս մեկ ապացույց այն մասին, որ դրանք անհետացել են կլիմայական փոփոպությունների հետեւանքով, այլ ոչ թե որսորդների շնորհիվ:

Բրիտանացի ու շվեդ գիտնականները մայրական գծով փոխանցվող գենետիկ կոդի որոնման համար ուսումնասիրել են հսկայական կաթնասունի ոսկորների, ատամների ու ժանիքների 88 օրինակ: Ստացված  արդյունքների շնորհիվ գիտնականները ստեղծ ել են մամոնտների ընտանեկան տոհմածառ, որն ընդգրկում է 20 հազար տարի ժամանակահատված ու Հյուսիսային Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի տարածքը: Արդյունքում նրանց հաջողվել է հայտնաբերել տեսակների կազմի ամբողջական փոփոխման երկու փուլ, որոնք երկուսն էլ միջսառցե դարաշրջաններում են, գրում է GlobalPost-ը:

Երբ ջերմաստիճանը սկսել է աստիճանաբար բարձրանալ, մամոնտների բնակության համար հարմար վայրեր թիվը սկսում է կրճատվել: Կլիման գնալով ավելի խոնավ էր դառնում, իսկ ամառային բարձր ջերմաստիճանները փոխում էին բուսականությունը, եւ այնուհետ տեսակը սկսում է աստիճանաբար անհետանալ:

Ինչպես պնդում է հետազոտական խմբի ղեկավար դոկտոր Լավ Դալենը, մամոնտների մասին այս տվյալները փոխել են այն կարծրատիպը, թե իբր նրանք դիմացկուն ու մեծ քանակ ունեցող կաթնասուններ են:

Գիտնականները ենթադրում են, որ պատճառ կարող էր հանդիսանալ կենդանիների շրջանում էպիկենդանաբանական պայթյունը կամ էքստրեմալ եղանակը, սակայն ոչ կլիմայի փոփոխությունը, հաղորդում է GlobalPost-ը: