Արագ սնունդի հայտնի ամերիկյան «McDonalds» ցանցը բացել է իր առաջին ռեստորանը կոմունիստական Վիետնամում, դա տեղի է ունեցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից 40 տարի անց, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ամերիկյան կապիտալիզմի խորհրդանիշը հայտնվել է Հոշիմին քաղաքում: Վիետնամի կողմից ընկերության գործընկեր հանդես է եկել Վիետնամի վարչապետի փեսա Նգուենա Տանա Զունգան, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Վիետնամում արդեն գործում են արագ սնունդի ամերիկյան այլ հսկաներ՝ - Burger King-ը, KFC-ն եւ Starbucks-ը: Դրանք ուղղված են սոցիալիստական Վիետնամում աճող միջին դասի վրա, թեեւ ինքը երկիրն ամերիկացիների շրջանում ընկալվում է որպես անփառունակ պատերազմի երկիր, այլ ոչ թե նոր զարգացող շուկայի երկիր, նշում է գործակալությունը: «McDonalds»-ում սնունդն էժան չէ. «բիգմակն» արժե մոտ 2.85 դոլար, իսկ լապշայով ավանդական ապուրն արժե 1.50 դոլար:




























