Ճապոնիայում ХVII-XIX դարերին քրիստոնյաների հալածանքների մասին արխիվային փաստաթղթեր են հրապարակվել։
Սուրբ գահի Առաքելական գրադարանը հայտարարել է ճապոնական հումանիտար գիտությունների ազգային ինստիտուտի հետ կապված կազմակերպությունների հետ համագործակցության մասին։ Վատիկանի ռադիոն այդ համագործակցության նպատակով ուսումնասիրել է «Մարեգայի փաստաթղթերը» ժողովածուի 10 հազար տեքստեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Այն անվանվել է հոգեւորական Մարիո Մարեգայի անունով, որը XX դարի 30-40թթ. ճապոնիայում միսիոներ է եղել եւ հավաքել բազմաթիվ փաստաթղթեր։ Ըստ Վատիկանի գրադարանի ներկայացուցիչ, միսիոներ Չեզարե Պազինիի, Մարեգայի փաստաթղթերը հատուկ ուսումնասիրման կարիք ունեն։ Ճապոնիայում ХVI դարի իշխանափոխությունից հետո պետական հրամանագրեր էին հրապարակվել, որոնք կաթոլիկներին հարկադրում էին կրոնափոխության։ Դրանցում նաեւ ճապոնացի հավատացյալներին տանջելու մասին փաստաթղթեր կան։



























