Օդեսայում կատուների եւ շների համար հրուշակեղենի խանութ է բացվել: Ըստ Օդեսայի քաղաքային խորհրդի սպառողների շուկայի եւ սպառողների իրավունքների պաշտպանության զարգացման վարչության տվյալների՝ սա Ուկրաինայում տնային կենդանիների հրուշակեղենի առաջին խանութն է, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Birichino-ում կան ծովախեցգետնով եւ սաղմոնով տորթեր, մսով, լյարդով, ձկով, պանրով, բանջարեղենով ինքնատիպ թխվածքներ, տարբեր հավելումներով քաղցրաբլիթներ եւ այլն: Խանութի տերերը նշում են, որ ապրանքների 100 գ-ի արժեքն է 24-36 գրիվնա:
Նախատեսված է համտեսում, որի համար կան հատուկ սեղաններ՝ լուսավորությամբ եւ աթոռներով: Այստեղ կարելի է նաեւ պատվեր տալ եւ նշել ընտանի կենդանու ծննդյան տոնը:



























