Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կարծիքով՝ մի ժամանակ պատմության դասագրքերում հնարավոր կլինի կարդալ, թե ինչպես Կիեւի Մայդանում դադարեց գոյություն ունենալուց Ռուսական կայսրությունը: Նման կարծիք Սահակաշվիշին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարք Ֆիլարետի հետ հանդիպման ժամանակ:

«Դա իսկապես այդպես է, որ կգա ժամանակ ու պատմաբանները կգրե, որ Ռուսական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց Կիեւի մայդանում: Ու այդպես էլ կլինի: Ժողովուրդն անպայման կհաղթանակի, ու հավատում եմ, որ ճակատագիրն ու ապագան լավագույնը կլինեն, որ կմիավորեն բոլոր ժողովուրդներին»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը, հաղորդում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքարանի մամուլի ծառայությանը:

Ուկրաինական եկեղեցու առաջնորդ. Ռուսաստանը իմպերալիզմի սինդրոմ ունի