ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 10-ին կազմել է 411.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 560.25 դրամ (աճել է 3.2 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.80 դրամ (նվազել է 0.04 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 673.69 դրամ (աճել է 2.74 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է է 16640.08 դրամ, արծաթի գինը՝ 259.4 դրամ, պլատինի գինը՝ 18235.7 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում կայացել է 3.6 միլիոն ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 412 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ: