Նազրանում պայթեցվել է Ինգուշիայի ներքին գործերի փոխնախարար Բեսլան Շադիեւի ավտոմեքենան։

Պայթյունի պահին պաշտոնյան մեքենայում չի եղել։ Սակայն դրա արդյունքում տուժել է փոխնախարարի վարորդ-ոստիկանը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 19-ի առավոտյան։

«Մոտավորապես ժամը 09։00-ին Ինգուշիայի ՆԳՆ շենքի մոտ անհայտ անձանց կողմից պայթեցվել է փոխնախարար Շադիեւի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով վնասվածքներ է ստացել նրա վարորդ Ադամ Աուշեւը»,- հայտնում է «Ինտերֆաքսը»։

Դեպքի մանրամասները ճշտվում են։