Թուրքիայում Մուշ քաղաքի բնակիչը իր հինգ հարկանի տան երեք հարկերը պատել է նեյլոնով՝ փորձելով պաշտպանվել ուժեղ ցրտերից, հաղորդում է Turkiye Gazetesi-ն:
45-ամյա Հուսեյն Արմեն, ով ունի հինգ երեխա, բնակվում է հինգ հարկանի տանը իր ընտանիքի ու բարեկամների հետ: Նա ցրտի դեմ պայքարելու միջոցը գտել է ինտերնետում:
Որպեսզի նեյլոնե թաղանթը քամուց չպոկվի, նա երկաթե ձողերով ամրացրել է այն: Տղամարդու խոսքով՝ այժմ ընտանիքը 30 տոկոսով խնայում է ջեռուցման համար նախատեսվող գումարը: Այսօր Մուշում ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով մինուս 6 է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայի արեւելքում ձմեռը ցուրտ է լինում, երբեմն ջերմաստիճանը հասնում է մինուս 20-ի:




























