Եմենի ավիաուղիների մարդատար ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայից ուղեւորվում էր Եմենի կենտրոնական հատվածքում գտնվող Թաիզ քաղաք, չի կարողացել նշանակված օդանավակայանում վայրէջք կատարել շան ձագի պատճառով, որը հանկարծակի դուրս է եկել թռիչքուղի:

Շան ձագը պատահաբար հայտնվել է թռիչքուղու վրա Ջիդդայից ժամանող ինքնաթիռի վայրէջքի պահին, հաղորդում են օդանավակայանի վարչությունից: Օդանավակայանի ծառայողները չեն կարողացել ժամանակին շանը հեռացնել: Օդաչուն վերջին պահին է նկատել  կենդանուն ու կտրուկ բարձրացրել է ինքնաթիռը, ինչը գրեթե հանգեցնելու էր վթարի:

130 ուղեւորներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադեն քաղաքում: Թաիզի օդանավակայանում միջադեպի վարչական հետաքննություն է անցկացվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ալ- Եմենին»: