ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին մասնակցել է Արցախի հերոս, Արցախյան ազատամարտում նահատակված հայտնի հրամանատար Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելը` ընդգծելով, որ նրանց սխրանքն ու գործունեությունն անմահ են: