Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 2-ին այցելել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզ:

Սարգսյանը նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշեւի հետ միասին ծաղիկներ է դրել մեծանուն հայ գրող Վահան Տերյանի կիսանդրուն, այցելել «Սալյուտ, Պոբեդա» հուշակոթող: Հայաստանի նախագահն ու Օրենբուրգի մարզի նահանգապետը ծաղկեպսակ են դրել անմար կրկին, դիտել բաց երկնքի տակ թանգարանի ցուցանմուշները, եղեւնի տնկել հարգարժան հյուրերի ծառուղում:

Միջոցառումներին մասնակցել են նաեւ ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրազ Ներսիսյանը, հայ գործարարներ: