Հայաստանի ռուսական ռազմակայանում Օլիմպիական խաղերին զուգահեռ սպարտակիադա է անցկացվում, որի շրջանակում կայացած դահուկավազքի մրցմանը մասնակցել է 11  թիմ՝  ավելի քան 300 զինծառայող:

Մրցումներն անցկացվել են երկու փուլով: Նշենք, որ ռազմական դահուկները մարզականներից կարճ ու լայն են: Այս դեպքում առավել կարեւոր է դիմացկունությունը, քան թե արագությունը:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ  չեմպիոններն արդեն հայտնի են: Դահուկավազքում հաղթել է սերժանտ Վիկտոր Չիգարնին, երկրորդ տեղն է զբաղեցրել շարքային Ստեպան Կոստինը,  երրորդը՝ կրտսեր սերժանտ Ալեքսանդր Վասիլիեւը:

Ռազմակայանի լավագույն մարզիկները հաղթանակի համար կշարունակեն պայքարել ՀՌՕ-ի առաջնությունում, որը տեղի կունենա Վոլգոգրադում՝ փետրվարի 12-13-ին: