Հայաստանին դեռ չի հաջողվում Եվրամիությանը բացատրել իր արտաքին քաղաքական շահերը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ին կայացած Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի մասին:

«Արդյունքում բազմաթիվ եվրոպացի գործընկերներ սկսում են Հայաստանը համարել անհասկանալի գործընկեր, որը վստահության արժանի չէ: Համարում են գործընկեր, որը կարող է շարժվել մի կուրսով, իսկ վաղը այն փոխել միանգամայն ուրիշ ուղով»,- ասել է Պողոսյանը:

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է վերականգնի իր արտաքին քաղաքականության մեջ կորսված հավասարակշռությունը: «Ստիպված ենք նկատել, որ այսօր մենք կորցրել ենք հավասարակշռությունը, պետք է այն վերականգնել»,- ասել է պատգամավորը: