Առնվազն 123 մարդ է զոհվել Ալժիրի արեւելքում ռազմատրանսպորտային ինքնթիռի վթարի հետեւանքով:

Հաղորդում են, որ վթարը տեղի է ունեցել Ում-էլ-Բուախի բնակավայրի մոտակայքում, մայրաքաղաք Ալժիրից մոտ 400 կմ հեռավորության վրա: «Իլ» ինքնաթիռն ուղեւորվում էր Թամանրասեթ քաղաքից Կոնստանիտին:

Զոհերի թվում 119 ուղեւոր է եւ անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռում են գտնվել զինվորականներ եւ նրանց հարազատները:

Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: AP գործակալությունն իր հերթին նշում է, որ վթարի ականատեսների խոսքով, ինքնաթիռը բախվել է լեռան գագաթին, ինչից հետո ընկել է գետնին, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով տեղական ու միջազգային լրատվամիջոցներին:

Վթարի ու զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: