Իրաքյան բանակի առնվազն 15 զինծառայողներ զոհվել են Մոսուլից 20 կմ հեռավորության վրա գտնվող Այն ալ-Ջանաշ գյուղի ճամբարի վրա իսլամիստների կատարած հարձակման հետեւանքով: Զինվորականները հսկում էին նավթատարը:
Զինվորների մեծ մասը սպանվել է գերի ընկնելուն պես: Ութ զինվորների գլխատել են, մյուսների՝ն գնդակահարել: Դիակները հայտնաբերել էին ծառայակիցները, որոնք մի քանի ժամ անց ժամանել էին ճամբար, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Մոսուլի բնակիչների մեծ մասը սուննիներ են: Քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը «Ալ-Քաիդայի» հենակետերից էր: Նահանգը հարուստ է նավթով, որի հիմնական սպառողը Թուրքիան է:




























