Ամերիկյան Քոլորադո նահանգում ավտոտեսչության շենք է ներխուժել GMC Envoy մակնիշի ամենագնաց, որի ղեկին 10 տարեկան երեխա է եղել: Ինչպես հաղորդում է 7NEWS հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Փարքեր քաղաքում, Դենվերից ոչ հեռու:

Երեխան մոր նստատեղին նստել էր, երբ վերջինս տեսչություն էր մտել: Աղջնակից բացի մեքենայում եղել է նրա 12-ամյա քույրը: Օգտվելով նրանից, որ բանալին մնացել էր մեքենայում, երեխան միացրել է շարժիչը եւ սեղմել արագության ոտնակը: Դրանից հետո մեքենան մտել է տեսչության շենք:

Մեքենան կանգնեցրել է երեխայի մայրը, ում հաջողվել է նստել վարորդի նստատեղին եւ սեղմել արգելակման ոտնակը: Շենքին զգալի նյութական վնաս  է հասցվել, եւ տեսչությունն անորոշ ժամանակով փակել են: