Հայաստանում ժամկետանց ուկրաինական ձվեր չեն հայտնաբերվել: Այս մասին փետրվարի  12-ին լրագրողներին է հայտարարելլ Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետակա ծառայության սննդի արտադրության վերահսկման բաժնի պետ Վահե Դանիելյանը:

Ըստ նրա՝ պետական ծառայությունը ներկայումս մանրածախ ձվերի մոնիթորինգ է անցկացնում: Այն կավարտվի փետրվարի 13-ին, իսկ արդյունքների մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին: «Նախնական տվյալներով՝ եղել է ժամկետանց ձվերի իրականացման մի քանի դեպք: Սակայն խախտումը տարածված բնույթ չի կրել: Դա մեզ թույլ չի տալիս ենթադրել, որ ներկրողները գիտակցաբար իրացրել են ժամկետանց ապրանք»,-ասել է Դանիելյանը:

Նա նաեւ մեկնաբանել է Ուկրաինայից երկու ամիս ժամկետովներկրված ձվերի մասին հաղորդագրությորնները: «Այդ ձվերը մակնշված են եղել՝ Ուկրաինայի նորմատիվներին համապատասխան: Սակայն Հայաստան ներկրվելիս համապատասխանել են մեր պահանջներին՝ 25 օրից ոչ ավել: Ներկրումը պահանջել է այդ ժամկետից կեսից էլ պակաս:Ապրանքն անցել է բոլոր լաբորատոր ստուգումները ու ունեցել է համապատասխան փաստաթղթեր »,-պարզաբանել է պաշտոնյան: Նա հավելել է, որ միակ պահանջն այն է եղել, որ ձվերը կրկնակի մակնշման են ենթարկվել Հայաստանում՝ գնորդին չշփոթեցնելու համար: «Ձու ներկրող ընկերությունը կատարել է մեր պհանջները»,-եզրափակել է Դանիելյանը: