Հայաստանում Վրաստանից մեքենաների ներկրումն, ամեն դեպքում, ավելի շահավետ է, քան Ռուսաստանից: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի մեքենաներ ներկրողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում մեքենաների ներկրման վրա հնարավոր ազդեցությունը: Ըստ նրա, Ռուսաստանում հավաքված նոր մեքենաները շատ ավելի թանկ են, քան օգտագործված եվրոպականները, որոնք Հայաստան են ներկրվում Վրաստանի միջոցով:

Ի պատասխան այն նկատողությանը, որ Ռուսաստանում եւս քիչ չեն օգտագործված մեքենաները, Հովհաննիսյանը պատասխանել է, որ Թբիլիսիում դրանք գնելն, այնուամենայնիվ, ավելի հարմար է, քան անգամ Վլադիկավկազում: «Այսպես, թե այնպես տարբերությունը հեռավորության մեջ էր: Բացի այդ, Վրաստանը ՄՄ անդամ չլինելով, կարող է լրացուցիչ արգեքներ ստեղծել մեքենաների տրանզիտի համար»,-ասել է Հովհաննիսյանը: