Ներկայումս Ղազախստանի համար առաջնային ուղղություններից մեկն է համարվում զբոսաշրջությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նոր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարության արդյունաբերության կոմիտեի նախագահի տեղակալ Ասեթ Մուսաղալիեւը՝ «ԱՊՀ -2014. Զբոսաշրջության տարի» թեմայով Մոսկվա-Կիեւ-Աստանա-Քիշնեւ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ:
Ըստ նրա Ղազախստանի քաղաքացիություն չունեցողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով երկրում մի շարք միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես, պարզեցվել է օտարերկրացիների գրանցումը: «Քաղաքացին կարող է օնլայն գրանցվել ու ժամանել Ղազախստան»,-ընդգծել է Մուսաղալիեւը:Նա նաեւ նշել է, որ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու գլխավոր գործունեությունն ուղղվելու է նաեւ ենթակառուցվածքներին:



























