Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ էներգակիրները դադարել են տնտեսական աճի աղբյուր լինել:
Հաղորդվում է, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւից պահանջել է զեկույց ներկայացնել այն մասին, թե «ինչպես է ընթանում երկարաժամկետ մակրոտնտեսական կանխատեսման նախապատրաստումը, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռեզերվների որոշումը»: Այս մաիսն հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա պարզաբանել է, որ էներգակիրներից միշտ էլ մեծ ակնկալիքներ են եղել, սակայն այդ աղբյուրը, որպես այդպիսին, իրեն սպառել է:




























