Ռուսաստանի առեւտրային բալանսի սալդոն 2013-ի ընթացքում դրական է՝ 208,6մլրդ դոլարի չափով, ինչը 1,1 մլրդ դոլարով կամ 0,5 տոկոսով ավել է 2012-ի ցուցանիշից: Այս մասին հաղորդում է Դաշնային մաքսային ծառայությունը:
Ըստ որում, ԱՊՀ երկրների հետ առեւտրի հարցում սալդոն կազմել է 32,2 մլրդ դոլար՝ նվազելով 2,1 մլրդ դոլարով:
Մաքսային վիճակագրության տվյալներով՝ 2013-ին Ռուսաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 844,2 մլրդ դոլար:
Նախորդ տարվա ընթացքում ռուսական արտահանումը մնացել է նույն մակարդակում, ինչ 2012-ին՝ կազմելով 526,4 մլրդ դոլար:
Ներկրումը եւս մնացել է 2012-ի մակարդակում՝ կազմելով 317,8 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























