Երեւանի քաղաքապետարանը առաջարկում է տուգանել այն վարորդներին, որոնք հրաժարվում են վճարել կայանման համար: Այդ մասին առաջարկությունը պարունակվում է համապատասխան օրենքի փոփոխությունների նախագծում: Նախագիծը, որը ներկայացրել է մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, արտոնվել է կառավարության նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Երեւանում վճարովի ավտոկայանները սկսել են գործել օգոստոսի մեկից: Որպես կայանների օպերատոր է ընտրվել «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը: