Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ երկարաձգել է «Արարատ» միրգ-բանջարեղենի կոմբինատի՝ ԱԱՀ պարտքի վճարումը: ԱԱՀ պարտքի վճարման ժամկետը երկարաձգվել է մինչեւ այս տարվա սեպտեմբերի 2014-ը՝ գործարանի ներդրումային ծրագիրը շարունակելու շրջանակներում: ԱԱՀ-ից ազատված սարքավորումների ընդհանուր գումարը կազմում է 1,6 - 2,2 մլրդ դրամ:

Նախնական 1,6 մլրդ դրամով նախատեսվում էր ստեղծել արտադրություն՝ 40 աշխատատեղերով, սակայն արդեն հիմա դրանց թիվը հասել է 102-ի՝ ամսական 121 հազար դրամ միջին աշխատավարձով: