Ապրիլի 16-ին Մոսկվայի Նեկրասովի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում «Արարատ» մշակութային միությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի հետ համատեղ կազմակերպել էին երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին:
Բացման խոսքով հանդես է եկել «Արարատ» մշակութային միության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը։ Ելույթներ են ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռոբերտ Անանյանը` նշելով, որ ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կնպաստի հետագայում բացառելու նման ողբերգությունը, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցը, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան միության» փոխնախագահ Վլադիմիր Օսիպովը։
Երեկոյին ներկա են եղել հայ եւ ռուս ականավոր գործիչներ, գիտության, արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներ:




























