ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք պետական պարտքի սահմանը մինչեւ 2015թ.-ի մարտը բարձրացնելու մասին: Այդ կերպ կառավարությունը խուսափեց սղաճի մասին հայտարարելու անհրաժեշտությունից կապված մի շարք պարտավորությունների հետ:
Պետական պարտքի սահմանի բարձրացումը մեղմեց ամերիկյան շուկաների դրությունը, որոնք փետրվարի 27-ից սպասում էին, թե երբ կառավարությունը կկարողանա վճարել իր որոշ պարտավորությունների դիմաց, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ պետական պարտքի սահմանը բարձրացվել էլ 2013թ.-ի հոկտեմբերին այն բանից հետո, երբ կառավարական հաստատությունների մի մասը երկու շաբաթ չաշխատեց ֆինանսավորման բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում են, արդյունքում ԱՄՆ-ի տնտեսությունը 24 մլրդ դոլար կորցրեց: Նոր ֆինանսական տարվա համար բյուջեն հաստատել հաջողվեց, քանի որ դեմոկրատները համաձայնեցին կրճատել բժշկական ռեֆորմների համար հատկացվող գումարը, իսկ հանրապետականնները դադարեցին պնդել հատկացվող միջոցների արմատական կրճատման մասին:
Այդ կերպ, եթե նախկինում սահմանը կազմում էր 16.7 տրլն դոլար, սակայն այժմ գնահատվում է 17.2 տրլն դոլար:

























