Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:

ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ կոալիցիան ներկայացրել է գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել այն եւ առաջիկայում պատասխանել: