ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 17-ին կազմել է 411.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.46 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 564.07 դրամ (նվազել է 0.05 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.72 դրամ (նվազել է 0.06 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 688.80 դրամ (աճել է 0.18 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 17,475.95 դրամ, արծաթի գինը՝ 279.22 դրամ, պլատինի գինը՝ 18,879.32 դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում կայացել է 5,980,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.25 դրամ:


























