Հայաստանում լրացուցիչը գնաճը ՄՄ-ին անդամակացելուց հետո անգամ տեսականորեն չի կարող գերազանցել 1,4 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Գահատականը ստացվել է երրորդ երկրներից ապրանքների ներկրումից ստացված մաքսային ռուրքերը ու ՄՄ-ին անդամակցելու դեպքում տոկոսադրույքները համեմատելով: «Տարբերությունը կազմում է 140 մլն դոլար ու գնաճը չի կարող գերազանցել 1,4 տոկոսը:  Մյուս կողմից ակնհայտ է, որ ապարանքների ներհոսքը չի մնա նույնը, քանի որ մաքսային տուրքերը նպաստավոր են լինելու ՄՄ ապրանքների համար: Հետեւաբար երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է այնքան ուժեղ չլինել, հետեւաբար նաեւ դրանց հետ կապված տուրքերն ու հնարավոր գնաճը: Հետրաբար ցուցանիշը, որը ես նշեցի, ոչ թե պրակտիկորեն սպասելի է, այլ տեսականորեն առավելագույն»,-պարզաբանել է Մելքոնյանը: