2014-ին Հայաստանում կարող է նոր ազատ տնտեսական գոտի ստեղծվել՝ ոսկերչական կլաստերի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Ըստ նրա՝ ազատ տնտեսական գոտիների գոյությունը չի հակասում Միասնական մաքսային միության կանոններին:
«Ինչպես գիտեք, մենք նմանատիպ մեկ գոտի ունենք, որը գործում է «Մարս» ՓԲԸ-ում ու Մերգելյան ինստիտուտում: Այս տարի ցանկանում ենք եւս մեկը բացել: Սկզբունքային հակասութուններ չկան: Կան միայն ընթացակարգաին հարցեր այն մասին, թե ինչ իրավական ակտերում է պետք ֆիքսել ազատ տնտեսական գոտու բնորոշումն ու դրա աշխատանքների կանոնները»,-հայտարարել է Հարությունյանը:



























