Որոտանի կասկադի վաճառքն ամերիկյան ընկերությանը անմիջականորեն կազդի նաեւ Սեւանա լճի վրա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանը:

Ըստ նրա, նախ՝ պետք է ընդգծել, որ վաճառվել է ոչ թե մեկ ՀԷԿ, այլ մի ամբողջ համալիր՝ վեց ՀԷԿ-երով: «Եվ ամենակարեւորն այն է, որ վաճառվել է ջուրը: Չորս ջրանցք՝ Սպանդարյանը, Անգեղակոթը, Շաքեն ու Տոլորսը»,-ըդնգծել է բնապահպանը: Ըստ նրա՝ գնորդը տեղյակ չէ, որ Սպանդարյանի հոսքն, օրինակ, Սեւանին պետք է մոտ 160 մլն խմ ջուր մատակարարեր: «Վստահենք, որ այդ քանակությամբ ջուր Սեւան չի մտնի»,-կարծիք է հայտնել Սուխուդյանը: