Հայաստանը փորձում ենք պահպանել Վրաստանից մեքենաների՝ առանց տուրքերի ներմուծման իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ մեկնաբանելով Հայաստանի բանակցությունները՝ կապված ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» հետ:
Նա նշելէ, որ եթե Հայաստանը նման իրավունք ստանա, ապա, իհարկե, չի կարողանա վերաարտահանել նման մեքենաները ՄՄ երկրներ: Դրանք հնարավոր կլինի օգտագործել միայն Հայաստանում:
Ի պատասխան այն հարցին, արդյոք Հայաստանի քաղաքացիները կկարողանան այդ մեքենաներով Ռուսաստան մեկնել առանց մաքսազերծման, նա ընդգծել է, որ այդ հարցը ներկայումս քննարկվում է:



























