Մաքսային միության տուրքերից հարկումները կհամաձայնեցվեն Առեւտրի միջազգայի կազմակերպության հետ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նա հիշեցրել է, որ ապրանքների ցանկը, որոնց համար Հայասանը ժամանակավոր հարկումներ է խնդրում ՄՄ-ից, բաղկացած է մոտ ինը հազար միավորից: Միեւնույն ժամանակ հարկավոր կլինի տեսնել, թե Հայաստանի մաքսային սակագներից որոնք ՄՄ-ին անդամակցելուց հետո կբարձրանան ու կազդեն երրորդ երկրների շահերի վրա: Նրանց հետ բանակցությւոններ կտարվեն, թե ինչ մաքսային տոկոսադրույքներ կլինեն ու որ ապրանքների համար գների բարձրացման կամ իջեցման դեպքում փոխհատուցում եր կտրվեն, պարզաբանել է Մելքոնյանը:
«Նման բանակցությունները նորություն չեն ու նախատեսված են Առեւտրի միջազգային կազմակերպության առեւտրի ու սակագների հարցերով գլխավոր համաձայնագրի 24-րդ հոդվածով: Բանակցությւոնները դեռեւս ընթացքի մեջ են»,-հակտարարել է Մեքոնյանը:



























