ՄՄ-ում ժանեկազարդ ներքնազգեստի ներկրման լիակատար արգելք չկա: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Հասկանում են հարցին հումորային բնույթ տալու ձեր ձգտումը: Սակայն իմ պարզաբանումը վերաբերում է ցանկացած ապրանքի: Եթե խնդիրն այն է, որ ապրանքի վրա բացակայում է մաքսային կոդը, արտադրողը կարող է դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպություն ու խնդրել իրեն դրամադրել տասանիշ կամ տասներկուանիշ կոդ».-պարզաբանել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է հենց սպիտակեղենին, Հարությունյանը նկատել է, որ Մոսկվան սնդուսային ապրանքները ամենաշատը կիրառողներից է՝ հավելելով, որ բրենդային համարվող Victoria’s Secret եւ Agent Provocateur չեն դադարել իրենց ապրանքների վաճառքը Մոսկվայում, այլ հարմարվել են Մաքսային միության պահանջներին:



























