Ապրիլի 20-ին՝ եղանակային պայմանների պատճառով հերթական հետաձգումից հետո «Դիսքավերի» տիեզերանավը սկսել է վայրէջքի պատրաստվել։
Սկզբնապես վայրէջքը նախատեսված էր ապրիլի 19-ին, սակայն անձրեւների եւ մառախուղի պատճառով այն հետաձգվել էր։
Ինչպես հայտնում է msnbc-ն, ՆԱՍԱ-ի պահեստային օդակայանը պատրաստ է եղել ընդունել տիեզերանավը, սակայն ապրիլի 20-ին ամպերը հետ են քաշվել, եւ ՆԱՍԱ-ն տիեզերանավին թույլ է տվել վայրէջք կատարել Ֆլորիդայում։
Այս տիեզերական ուղեւորությունը հատկանշական է նրանով, որ առաջին անգամ տիեզերքում գտնվել են միաժամանակ չորս կանայք։




























