ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 19-ին կազմել է 412.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 566.68 դրամ (աճել է 1.58 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.54 դրամ (նվազել է 0.12 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 687.41 դրամ (աճել է 0.46 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 17,502.86 դրամ, արծաթի գինը՝ 283.2 դրամ, պլատինի գինը՝ 18,871.15 դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ից հայտնում են, թե այսօր բորսայում կայացել է 12 միլիոն 180 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 412.5 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:



























