Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը փոստային կապի որակի եւ մատչելիության դիտարկում կանցկացնի: Դիտարկման կարգը հաստատվել է  գործադիրի փետրվարի 20-ի նիստում:

Դիտարկման առարկա  կդառնան փոստային կապի ծառայությունները, դրանց որակի եւ մատչելիության հարցի վերաբերյալ  քաղաքացիների կարծիքը եւ այլն:

Դիտարկման արդյունքները կարելի կլինի համադրել միջազգային տվյալներին՝ փոստային ծառայություններըի աշխատանքի կատարելագործման հնարավորությունները  վերլուծելու համար: Վերլուծության համար հիմք կծառայեն հսոցհարցումների տվյալները:

Փոստային կապի որակի դիտարկման արդյունքները կարող են օգտագործվել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում: