Ձմեռային առաջին  համահայկական խաղերի հյուրերին կազատեն Հայաստան մուտքի վիզայի հարկերից: Համապատասխան բանաձեւն ընդունվել է ՀՀ կառավարության   փետրվարի 20-ի նիստում:  

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնել է, որ խաղերը տեղի են ունենալու փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը: Համահայկական խաղերը անցկացվում են  1999 թ.-ից: Սկզբում տարին երկու անգամ էին, 2003թ.-ից՝ տարին 4 անգամ: Նախկինում միայն ամառային խաղեր էին անցկացվում: Դրանց ծրագիրն ընդգրկում է  10 մարզաձեւ: Մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 30 քաղաքների սփյուռքի թիմեր, ինչպես նաեւ մարզիկներ Հայաստանից: