Իսպանական Repsol էներգետիկ ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Արգենտինայի կառավարության հետ, որի շրջանակներում վերջինիս իշխանությւոնները ընկերությանը կվճարեն հինգ մլրդ դոլարի չափով փոխհատուցում՝ երկու տարի առաջ իր ակտիվներն ազգայնականացնելու համար:
Համաձայնագրի ձեւական ստորագրումը տեղի կունենա առաջիկայում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:
Ներկայումս իսպանական ընկերությունը հետ է վերցրել իր հայցը՝ փոխհատուցման դիմաց: Պարբերականի տվյալներով՝ «արգենտինական արժեթղթերը ունեն հատուկ իրավաբանական կարգավիճակ ու ապահովված են Արգենտինայի կառավարության հատուկ պարտկանություններով՝ հնարավոր դեֆոլտի դեպքում»:
«Կոմպրոմիսնը կամրապնդի, ավելի շուտ, Արգենտինայի կարգավիճակը, որը փորձում է վերականգնել իր վարկանիշը համաշխարհային բիզնեսի շրջանակներում»,-եզրափակում է պարբերականը:



























