Խորհրդարանական 4 ուժերը քննարկել են գազի հարցով հանձնաժողովի ստեղծման ՀՀԿ-ի նախաձեռնությունը, փետրվարի 20-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի խորհրդակցության արդյունքները:

 «Մենք քննարկեցինք հարցը, կարծիքներ փոխանակեցինք: Ամեն խմբակցություն իր առաջարկներն ու շտկումներն ունի գազի հարցով հանձնաժողովի ստեղծման ՀՀԿ-ի նախաձեռնության հետ կապված: Մենք այդ առաջարկները կքննարկենք ԱԺ նախագահի հետ հանդիպմանը: Կարծում եմ՝ դա վերջնական քննարկում կլինի», - նշել է Ռուստամյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ խորհրդարանական 4 ուժերը պահանջում էին  «ՀայՌուսգազարդի»  20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու հարցի օրինականությունը քննող ժամանակավոր հանձնաժողով  ստեղծել, սակայն  իշխող կոալիցիան հանձնաժողովի ստեղծումն աննպատակահարմար էր համարել: