Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո կարելի է սպասել պղինձի ու ծծմբթթվի արտադրության վերականգնում: Այ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը «Երկրապահի»՝ վերջերս կայացած համագումարի ժամանակ:

«Ուրախ եմ, որ նախագահը անհրաժեշտ է համարում երկրում ունենալ ռաֆինացված պղնձի արտադրություն, որի մասին մենք երկար տարիներ խոսել ենք: Մենք արդեն տարեկան 80 հազար տոննա կոնցենտրատ ունենք, որոնք անհրաժեշտ են մաքուր պղինձը հալեցնելու համար»,-ասել է Սաֆարյանը:

Նկատենք, որ հինգ տարի առաջ Զանգեզուրի կոմբինատում արդեն ցանկանում էին կառուցել պղնձի հալեցման գործարան ու մակետը փորձարկել է Ֆինլյանդիայում, սակայն հետո մի շարք պատճառներով այն կյանքի չկոչվեց: Դրան ի պատասխան Սաֆարյանը NEWS.am-ին հայտարարել է, որ այդ պատճառների շարքին է դասվում քաղաքական հայտարարության բացակայությունը: Իսկ այժմ այն հնչել է: