Փետրվարի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Մալաթիայի գյուղմթերքների շուկայից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Պարույր Ե.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա փետրվարի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:



























