Թուրքիայում ծեծի է ենթարկվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Բաքի Աքսոյը:
Ապրիլի 20-ին Աքսոյը դատապարտել էր էներգետիկայի նախարարի վրա կատարված հարձակումը, ինչից հետո հարձակվել են նրա վրա եւ ծեծել կուսակցության գրասենյակի մոտ:
Նույն օրը կրկին բռունցքներով հարձակում է տեղի ունեցել: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Չանքըրըի քաղաքապետ Իրֆան Դինչը զրուցել է Սադըք Յաքըն անունով մի գործարարի հետ: Զրույցը թեժանալուն պես, գործարարը սկսել է բռնուցքներով հարվածել քաղաքապետի դեմքին: Քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց: Գործարարը անմիջապես ձերբակալվել է:
Թուրքիայում բռունցքներով հարձակման ավանդույթը դրվեց նախորդ շաբաթ Սամսուն քաղաքում, որտեղ բռունցքներով հարձակման էր ենթարկվել փակված քրդական կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը:




























