Երեւանում փետրվարի 21-ին կայացել է գրական մրցանակաբշխություն՝ «Երեւանյան բեսթսելլեր» հայկական հատուկ նախագծի շրջանակներում: Այն մեկնարկել էր մեկ տարի առաջ՝ «Արմենպրես» տեղեկատվական գործակալության նախաձեռնությամբ:

Գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով՝ մրցանակաբաշխության օրը պատահակ չէր ընտրվել: Այդ կերպ կազմակերպիչները ցանկացել են միջոցառումը համատեղել Գիրք նվիրելու միջազգային օրվա հետ:

Հետեւյալ անվանակարգերում հաղթողներ են դարձել.

1. «Տարվա ժամանակակից հայ գրող»-ռումինահայ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյան՝ իր «Շշուկների գիրք» վեպով:

2. «Տարվա օտարերկրյա բեսթսելլեր»-ադրբեջանցի գրող Աքրամ Այսլիի «Քարե երազներ»:

3. «Տարվա ամենապահանջված թարգմանություն»-Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»:

4. «Տարվա բեսթսելլերների հրատարակչություն»-«Անտարես» հայկական հրատարակչություն:

5. «Մանկական ստեղծագործության ամենապահանջված թարգմանություն»-«Մաշան ու արջը. առաջին հանդիպում»:

6. «Տարվա մանկական ստեղծագործություն՝ մայրենի լեզվով»-Լեւոն Անանյանի «Մայրենի լեզվի դաս»: Ինչպես Անանյանն է ընդգծել, «Երեւանյան բեսթսելլեր» նախագծի նպատակն է տարածել ու խրախուսել հայալեզու գեղարվեստական գրականությունը:

Ընդգծենք, որ բեսթսելլերների ցուցակը կազմվել  է հիմնականում մայրաքաղքի ամենահայտնի գրախանութներում («Նոր գիրք», «Նոյան տապան», «Հայ գիրք», «Բյուրոկրատ», «Բուկինիստ», «Արթ բրիջ», «Զանգակ») ամեն շաբաթվա վաճառքի մոնիթորինգի հիման վրա: Ըստ որում՝ հաշվի չի առնվել մասնագիտական, ինֆորմացիոն ու գիտական բնույթի պահանջակը:

Գեղարվեստական գրականության առավել պահանջված հայալեզու ստեղծագործությունների վարկանիշը կարելի է գտնել գործակալության կայքում: