Ապրիլի 20-ի գիշերը 22.30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել հերթական ավտովթարը. բախվել են «Նիվա» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: Երկու հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ավտովթարից հետո դեպքի վայր են ժամանել Արարատի մարզի ճանապարհային ոստիկանները:
Թեեւ կան վթարի լուսանկարները, սակայն ոստիկանության օպերատիվ ամփոփագրում նման դեպք գրանցված չէր, ինչը ոստիկանները բացատրել են նրանով, որ հավանաբար լուրջ տուժածներ չեն եղել եւ գործն անցել է քաղաքացիա-իրավական ոլորտ:



























