«Չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պարզաբանելով արդարադատության նախարարի հասցեին ասածը:
Դիտարկմանը, որ հայ իրականությունում բառը կիրառվոււմ է «անբարոյական իմաստով» Ա. Ռուստամյանը նշեց. «Իսկ ղալաթ անելը լավ իմաստ ունի, հա՜: Ինքը մեզ հորդորում է լավ իմաստներ գտնենք, մենք էլ իրեն ենք հորդորում լավ իմաստներ գտնել: Եթե իրեն թվում է՝ մենք չենք տիրապետում բառապաշարին, ապա չարաչար սխալվում է, մենք սրանով կսահմանափակվենք»։
Ա. Ռուստամյանը նշեց, որ նման բառերի կիրառումն իր ոճը չէ, բայց խնդիրն այն է, որ նախարարը իր բարձունքին պետք է մնա. «Խոսքը վերաբերում է 53 պատգամավորի, ու դու պարզապես պարտավոր ես հարգել նրանց կարծիքը, ինչպես կարելի է քամահրանքով արտահայտվել: Մարդուն ասես կվիրավորվի, բա 53 պատգամավորի մասին է խոսքը ու անպատվում ես նրանց հետ եղած ժողովրդին: Սրանով պետք վերջ դրվի այս ամենին ու առաջնորդվենք խոտորնակին –խոտորնակ սկզբունքով»,- նշեց Ռուստամյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























