Ամենամյա ապրիլի 23-ի Երեխաների օրվա տոնակատարություններին Թուրքիան երեխաներ չի հրավիրել Հայաստանից, Իսրայելից, Սիրիայից եւ Իրանից։ Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում այդ հարցը չքաղաքականացնել, միեւնույն ժամանակ հիշեցնում են, որ միայն երեք պետությունների՝ Ադրբեջանին, Իրաքին եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հատվածին է տրվում այդ միջոցառումներին մշտապես մասնակցելու հնարավորություն։

«Մենք ամեն անգամ փոխում ենք երկրների ցանկը, որոնք հրավիրվում են այս տոնին։ Վերոնշյալ երկրները կհրավիրվեն այս տոներին ուրիշ անգամ»,-ասել է TRT հեռուստաընկերության ղեկավար Իբրահիմ Շահանը, հաղորդում է Hurriyet-ը։