ՆԱՏՕ-ն Անդամակցության գործողությունների ծրագիր է ներկայացրել Բոսնիային եւ Հերցեգովինային, հաղորդում է BBC-ն:
Ինչպես ապրիլի 22-ին Տալլինում հայտարարել է Դաշինքի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, այդ որոշումը կայացվել է «մի շարք պայմաններով»: Նա չի մանրամասնել այդ պայմանները:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե վերջին տարում Բոսնիան եւ Հերցեգովինան զգալի հաջողությունների է հասել իր ռազմական բարեփոխման մեջ եւ որոշում է կայացրել ստորաբաժանում ուղարկել Աֆղանստան միջազգային ուժերի կազմում: «Մենք բարձր ենք գնահատում այդ ներդրումը: Այսօր երկիրն ավելի մոտ է ծրագիրը ստանալու, քան երբեւէ»,- ասել է Դաշինքի ղեկավարը:
ԱԳԾ-ն չի նախատեսում դաշինքին անդամակցելու ժամկետներ, այլ՝ քայլերի պատրաստություն:




























